Զարեհ Սինանյանը հանդիպել է «Armenia Tree Project»-ի գործադիր տնօրեն Արա Բարսամի հետ

11 Ապրիլի 2025

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Armenia Tree Project»-ի գործադիր տնօրեն Արա Բարսամի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները բնապահպանության ոլորտում, ինչպես նաև Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում անցկացվող բնապահպանական ամսվա միջոցառումների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացումը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մի շարք հայրենադարձների մասնակցությամբ իրականացնել ծառատունկ:

Նախաձեռնության նպատակն է ոչ միայն նպաստել շրջակա միջավայրի բարելավմանը, այլև հայրենադարձներին ակտիվորեն ներգրավել երկրի հասարակական կյանքում։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office