Զարեհ Սինանյանն ընդունել է Winds of Armenia առագաստանավային ակումբի հիմնադիր-տնօրեն Արտաշես Դադայանին

13 Ապրիլի 2025

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Winds of Armenia առագաստանավային ակումբի հիմնադիր-տնօրեն Արտաշես Դադայանին։

Արտաշես Դադայանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է Winds of Armenia առագաստանավային ակումբի ներկայիս գործունեության մանրամասները, պատմել՝ 2025 թ․-ին նախատեսվող միջոցառումների, ներդրումային հնարավորությունների և նախագծի հիմնարար նպատակների մասին։

Winds of Armenia նախագիծը միտված է Հայաստանի բնակչության շրջանում մարզական և զբոսաշրջային նոր ենթամշակույթի ձևավորմանը, ջրային սպորտի զարգացմանը, երկրի երիտասարդության մարզական դաստիարակությանը, ինչպես նաև Սևանի էկոլոգիական խնդիրների լուծմանը՝ մարզական և զբոսաշրջային ժամանակակից ենթակառուցվածքների միջոցով։

Զբոսաշրջային-սպորտային համալիրն անցկացնում է առագաստանավերի վարման ուսուցման դասընթացներ, ակումբային և միջազգային մրցաշարեր, ինչպես նաև կազմակերպում է միջոցառումներ ՝ կորպորատիվ հաճախորդների համար։

Զրուցակիցները քննարկել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Գրասենյակի հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի, Գրասենյակի կողմից կազմակերպվող համաժողովների, ինչպես նաև Սփյուռքում ծրագրի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման ուղղություններով։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office