Զարեհ Սինանյանը հանդիպել է Վառնայի քաղաքապետարանի քարտուղար Սիլվա Կիրկորյանի հետ

16 Ապրիլի 2025

Ապրիլի 15-ին Վառնայում Զարեհ Սինանյանը հանդիպել է Վառնայի քաղաքապետարանի քարտուղար Սիլվա Կիրկորյանի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բուլղարիայում Սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը։

Զրուցակիցները քննարկել են Վառնայում ապրող հայ համայնքին վերաբերող հարցերի լայն շրջանակ, որոնք մասնավորապես վերաբերում էին համայնքում ապրող հայ երիտասարդների՝ Հայաստանի հետ կապերի խորացմանը, Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի մասին իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև Բուլղարիայի տարբեր քաղաքներում ապրող հայերի միջև կապերի խորացմանն ու ամրապնդմանը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office