«իԳործ» ծրագրի 2024-2025 թթ. շրջափուլի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

24 Ապրիլի 2025

Ապրիլի 24-ի նախօրյակին ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի 2024-2025 թթ. շրջափուլի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Այնուհետ նրանք շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Ծրագրի մասնակիցներից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների շառավիղներ են: «իԳործ»-ականների ընտանիքների մեծ մասը Ցեղասպանության իր պատմությունն ունի: Այսօր նրանք դարձյալ հայրենիքում են՝ շարունակելով իրենց պայքարը իրենց գիտելիքները և փորձը Հայաստանի զարգացման համար ներդնելով:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office