Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում կայացել է գյուղատնտեսությանը նվիրված հանդիպում «Tea & Talk» ձևաչափով

23 Ապրիլի 2025

Ապրիլի 22-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում կայացել է գյուղատնտեսությանը նվիրված հանդիպում «Tea & Talk» ձևաչափով։

Հանդիպման բանախոսներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Վան Արդի Գինիներ»-ի հիմնադիր և տնօրեն Վարուժան Մուրադյանը, «Դիլի Դեյրի»-ի վաճառքի գծով տնօրեն Արթուր Հակոբյանը, «Վանանդ Ագրո»-ի գործադիր տնօրեն Բաբկեն Բաբայանը և «Սպայկա»-ի փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։

Միջոցառման ընթացքում հյուրերը քննարկել են Հայաստանում գյուղատնտեսական բիզնեսի վարման, գյուղմթերքի արտահանման հիմնական խնդիրները, պետական աջակցության դերը, ինչպես նաև հայրենադարձ գյուղատնտեսների՝ պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունները։

Քննարկումը վերածվել է բաց երկխոսության ոլորտի մասնագետների, մասնակիցների և հետաքրքրված հայրենադարձների միջև։

Միջոցառումն ավարտվել է ոչ պաշտոնական մթնոլորտում՝ ծանոթության, հարցուպատասխանի և մտքերի փոխանակման հնարավորությամբ։

Միջոցառման նպատակն էր խթանել ոլորտային համագործակցությունը, նպաստել փորձի փոխանակմանը և ներգրավել հայրենադարձներին գյուղատնտեսության արդիական թեմաների քննարկումներում։

Հանդիպմանը մասնակցել են հայրենադարձներ Ռուսաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Սիրիայից և Լիբանանից։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office