Զարեհ Սինանյանը մասնակցել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողովին
07 Մայիսի 2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 7-ին մասնակցել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների համագործակցությամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։
Համաժողովին բացման ելույթներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Միջոցառման ընթացքում քննարկվել են Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, ոլորտում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև Սփյուռքի բժշկական ներուժի ներգրավմանը վերաբերող հարցեր։