«իԳործ» ծրագրի մասնակիցներն այցելել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

28 Մայիսի 2025

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ «իԳործ» ծրագրի 2024-2025 թվականների մասնակիցներն այցելել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին։

«իԳործ»-ականները շրջայց են կատարել նաև Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում, ապա այցելել են Էջմիածնի մայր տաճար՝ ծանոթանալու մեր մշակութային և հոգևոր ժառանգությանը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office