Զարեհ Սինանյանը հանդիպել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պատվիրակության հետ

04 Հունիսի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունիսի 3-ին հանդիպել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի 15 ուսանողներ, ինչպես նաև Չիչյանի անվան հայագիտական ինստիտուտի գիտաշխատող և արխիվագետ Գեղամ Մուղնեցյանը և մարդու իրավունքների պաշտպան, համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դոցենտ Սթիվ Սվերդլոուն։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայկական սփյուռքի պատմությանը, սփյուռքի ներգրավվածությանը և նշանակալի դերակատարմանը Հայաստանի զարգացման գործում, ինչպես նաև հայրենադարձության մարտահրավերներին։

Զարեհ Սինանյանը ներկայացրել է Գլխավոր հանձնակատարի գրասենյակի առաքելությունն ու գործառույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքական առաջնահերթությունները՝ կոչ անելով ուսանողներին լինել նախաձեռնող և ներգրավված Հայաստանի հետ փոխադարձ կապերի զարգացման գործընթացում։

Հանդիպումն անցկացվել է «Մարդու իրավունքները Կովկասում․ Վրաստան և Հայաստան» ամառային ակադեմիական ծրագրի շրջանակում, որը կազմակերպվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Չիչյանի անվան հայագիտական ինստիտուտի համագործակցությամբ։ Ծրագիրը իրականացվում է 2025 թ. մայիսի 17-ից հունիսի 11-ը՝ համադրելով ակադեմիական ուսումնառությունը գործնական փորձի հետ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office