Գլխավոր հանձնակատարն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին

05 Հունիսի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունիսի 4-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանը և վարչության այլ ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-սփյուռք հարաբերությունների խորացման օրակարգը։ Զարեհ Սինանյանը ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք միտված են սփյուռքի համայնքների հետ նպատակային և շարունակական երկխոսության հաստատմանը։

Իր հերթին՝ կուսակցությունը հայտնել է պատրաստակամություն աջակցելու Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և հնարավոր համագործակցության հեռանկարները։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office