Ավարտվել է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը

19 Հունիսի 2025

Ավարտվել է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը, որին մասնակցել են 13-18 տարեկան 49 պատանիներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Վրաստանից։

Երկշաբաթյա հագեցած ծրագրի ընթացքում մասնակիցներն այցելել են Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, թանգարաններ և կրթական հաստատություններ՝ այդ թվում Գեղարդի վանք, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ շրջել են ցուցասրահներում և ծանոթացել հայկական ձեռագրերի հարուստ ժառանգությանը։

Հիշեցնենք, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրը 2025 թվականին անցկացվում է 6 փուլով՝ հունիսի 6-ից օգոստոսի 27-ը։

Ծրագրի հայաստանյան հատվածի բոլոր ծախսերը հոգում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office