ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

14 Հուլիսի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը՝ ամրագրելով համագործակցության ուղղությունները, որոնք միտված են Սփյուռքի տեխնոլոգիական ներուժը հայկական տեխնոլոգիական էկոհամակարգում լիարժեքորեն ներառելուն և «DigiTec 2025» ցուցահանդեսին համահայկական բնույթ հաղորդելուն։

Կողմերը վստահություն են հայտնել, որ մեկտեղված ջանքերը նոր հնարավորություններ կստեղծեն և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի տեխնոլոգիական դերակատարների համար և պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ընդլայնել համագործակցությունը։

ԱՏՁՄ-ն Հայաստանի տեխնոլոգիական ասոցիացիան է։ 25 տարի շարունակ այն միավորում է երկրի առաջատար տեխնոլոգիական ընկերությունները՝ հանդիսանալով հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի խոշորագույն միավորումը։ Ի թիվս տասնյակ նախագծերի ԱՏՁՄ-ն իրականացնում է ճարտարագիտական կրթության «Արմաթ» հայկական ազգային ծրագիրը և տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը՝ «DigiTec» ցուցահանդես-համաժողովը, որն ամեն տարի ունենում է շուրջ 30 հազար այցելու և մասնակից։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office