«Քայլ դեպի տուն» ծրագրի երրորդ փուլի մասնակիցներն այսօր արդեն ավարտում են իրենց երկշաբաթյա ճանապարհորդությունը

15 Հուլիսի 2025

«Քայլ դեպի տուն» ծրագրի երրորդ փուլի մասնակիցներն այսօր արդեն ավարտում են իրենց երկշաբաթյա ճանապարհորդությունը, որի ընթացքում նրանք ծանոթացել են հայրենիքի պատմությանն ու մշակույթին, կատարելագործել հայոց լեզվի իմացությունը, ձեռք բերել նոր ընկերներ և անմոռանալի հիշողություններ։

Երրորդ փուլին մասնակցել են 123 սփյուռքահայ պատանի՝ 13-18 տարեկան, որոնք Հայաստան են ժամանել 12 երկրներից։

Մենք արդեն սպասում ենք հաջորդ փուլի մասնակիցներին: Առջևում սփյուռքահայ պատանիների ևս երեք հոսք է սպասվում։

«Քայլ դեպի տուն» ծրագիրը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ուսումնաճանաչողական ծրագիրն է, որը միտված է սփյուռքահայ երեխաների ինքնության խորացմանը, հայկական մշակույթի ու ժառանգության ճանաչմանն ու հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office