«իԳործ» ծրագրի 2024-2025թթ․ շրջափուլը մոտենում է իր ավարտին
24 Հուլիսի 2025
«իԳործ» ծրագրի 2024-2025թթ․ շրջափուլը մոտենում է իր ավարտին։
Աշխատանքային առօրյային զուգընթաց ՀՀ պետական կառավարման համակարգում ներգրավված սփյուռքահայ մասնագետները ճանաչողական այցով մեկնել են Սևան և Դիլիջան։
Այցի ընթացքում մասնակիցները եղել են Սևանավանքում, այցելել են Հաղարծինի վանք և շրջել Պարզ լճի տարածքում։
Հիշեցնենք, որ «իԳործ» ծրագրի 2025-2026թթ․ նոր շրջափուլը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին։