Շարունակվում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը
30 Հուլիսի 2025
Շարունակվում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը:
4-րդ փուլի մասնակիցները հաջողությամբ ավարտեցին իրենց անմոռանալի 13-օրյա ճամբարային ծրագիրը՝ այցելելով Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, այդ թվում Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, Գյումրու Ձիթողցոնց տուն-թանգարան և այլն։
Այս փուլին մասնակցել են 13-ից 18 տարեկան 114 պատանիներ աշխարհի 13 երկրներից՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Էստոնիա, Բելգիա, Իսպանիա, Բուլղարիա, Իռլանդիա, Ղազախստան, Ռուսաստան և Վրաստան։
Հիշեցնենք, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրը 2025 թվականին իրականացվում է 6 փուլով՝ հունիսի 6-ից մինչև օգոստոսի 27-ը։