«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն այս տարի կանցկացվի հինգերորդ անգամ
31 Հուլիսի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացվող «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն այս տարի կանցկացվի հինգերորդ անգամ։
2025-2026 թվականների ծրագրի մասնակիցներն արդեն ընտրվել են։ Այս տարի ծրագրին կմասնակցեն 30 երիտասարդներ՝ 15 երկրից, այդ թվում՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Շվեդիայից և Էստոնիայից։
Ծրագրի մասնակիցների համար արդեն կայացել է առաջին առցանց կողմնորոշման հանդիպումը, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունեցել ծանոթանալու միմյանց, տեղեկատվություն ստանալու ծրագրի բովանդակության, կազմակերպչական մի շարք հարցերի, ինչպես նաև Հայաստան այցելությունից առաջ իրենց կողմից իրականացվելիք նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։
Հիշեցնում ենք, որ ծրագրի պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 22-ին։
