Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Հայկական ավանդություններ․ ժամանակակից մեկնաբանություն»

05 Օգոստոսի 2025

Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի առաջին օրն անցկացվում է «Ընդհանուր տեսլական և ջանքերի համադրում» խորագրի ներքո։

Համաժողովի մեկնարկն ազդարարող բարեգործական վազքարշավից հետո մեկնարկել են օրվա առաջին երեք համաժամանակյա պանելային քննարկումները։

«Հայկական ավանդություններ․ ժամանակակից մեկնաբանություն» խորագրով ինտերակտիվ քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրել են, թե ինչպես են ավանդական արժեքները նորովի վերարտադրվում արվեստի, նորաձևության, խոհանոցի, ձեռագործության և պարի մեջ՝ միավորելով անցյալն ու ներկան։

Քննարկման բանախոսներն էին՝ Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարանի և Ագուլեցի արտ-սրճարանի հիմնադիր-տնօրեն Աստղիկ Սամվելյանը, «Jhangirian» ապրանքանիշի հիմնադիր Նարեկ Ջհանգիրյանը, «Shaghig» ռեստորանի հիմնադիր Շաղիկ Տեր-Վարդանյանը և «Կամար» հայկական ավանդական պարախմբի հիմնադիր Լեռնա Պաղճեանը։

Քննարկումը վարել է «Mane Wood» և «Mane Tiles» ընկերությունների գործադիր տնօրեն Անժելա Մանուկյանը։

Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝

https://www.youtube.com/live/8U7pEgkDWwI?si=lvZ47OQQ4tBBA8vo:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office