Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Խոսում ենք հայերեն․ ընդհանրություններ և տարբերություններ»
05 Օգոստոսի 2025
Օգոստոսի 5-ին, Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի առաջին օրվա՝ «Ընդհանուր տեսլական և ջանքերի համադրում» խորագրի ներքո, անցկացվել է «Խոսում ենք հայերեն․ ընդհանրություններ և տարբերություններ» ինտերակտիվ քննարկումը, որի շրջանակում բանախոսներն անդրադարձել են հայերենի բազմաձևությանը՝ արևելահայերենից մինչև արևմտահայերեն, քննարկել հայոց լեզվի պահպանմանն ու զարգացմանը վերաբերող արդի հարցեր մերօրյա իրականության մեջ։
Նիստի բանախոսներն էին՝ Իրանում սփյուռքի երիտասարդ դեսպան Էջմին Հաթամեանը, հումորիստ, արտիստ և դաշնակահար Կև Օրկիյանը, հումորիստ Արման «Antic» Մարգարյանը և ինֆլյուենսեր Անելկա Հաջարը։
Քննարկումը վարել է արևմտահայերենի ուսուցիչ, ինֆլյուենսեր Արփէն Չինարը։
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝ https://www.youtube.com/live/ef9e-ntgZek?si=vlxqOjQsQwCNn5Ww: