Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Ազգային երաժշտության հնչյունները»

05 Օգոստոսի 2025

Օգոստոսի 5-ին, Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի առաջին օրվա՝ «Ընդհանուր տեսլական և ջանքերի համադրում» խորագրի ներքո անցկացվել է «Ազգային երաժշտության հնչյունները» երաժշտական աշխատարանը:

Համաժողովի մասնակիցներն աշխատարանի ընթացքում ծանոթացել են հայկական երաժշտական գործիքների հնչերանգներին՝ բացահայտելով դրանց պատմությունը և մշակութային գաղտնիքները:

Աշխատարանի բանախոսներն էին քանոնահարուհի, Մարսելի «Սասուն» նվագախմբի մենակատար Ալեքսանդրա Օհանյանը, հարվածային գործիքների մասնագետ Գրիգոր Դավթյանը և փողային գործիքների մասնագետներ Գրիգոր Քարտաշյանն ու Էրիկ Ավագյանը:

Հանդիպման ընթացքում երաժիշտները ներկայացրել են հայկական երաժշտական գործիքների պատմությունը և բացահայտել դրանց գործածման նրբությունները՝ կենդանի կատարումների միջոցով։

Հանդիպումը վարել է «իԳործ» ծրագրի մասնակից, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական բաժնի ղեկավար Տաթև Եղիազարյանը:

Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝ https://www.youtube.com/live/_FMh8zuzG1c?si=wVtlFgPTo6hQLXhh:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office