Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Ընդհանուր տեսլական և ջանքերի համադրում»
05 Օգոստոսի 2025
Շարունակվում են Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի առաջին օրվա՝ «Ընդհանուր տեսլական և ջանքերի համադրում» խորագրի ներքո անցկացվող համաժամանակյա քննարկումները։
Համաժողովի հանդիսավոր բացման արարողությանն ընդառաջ տեղի է ունեցել «Սերունդների երկխոսություն․ հայկական ինքնություն» թեմայով ընտանեկան զրույց-քննարկում։
Քննարկման բանախոսներն էին՝ «Վան Արդի» գինեգործական ընկերության հիմնադիր-տնօրեն, գինեգործ Վարուժան Մուրադյանը, նրա դուստր և ընկերության հասարակայնության հետ կապերի համակարգող Արփի Մուրադյանը, դերասանուհի Մարիամ «Մանո» Հովհաննիսյանը և նրա մայրը՝ ճարտարապետ, «Տեսք» դիզայն ստուդիայի հիմնադիր և գլխավոր ճարտարապետ Գայանե Գրիգորյանը։
Քննարկումը վարել է հաղորդավարուհի, հանրային խոսքի մարզիչ Հրաչուհի Ութմազյանը։
Զրույցի ընթացքում երկու ընտանիքները կիսվել են իրենց անձնական պատմություններով՝ ինչպես են, տարիներ շարունակ ապրելով Հայաստանից հեռու, պահպանել ազգային ինքնությունը, փոխանցել այն սերունդներին, և ինչ հանգամանքներ ու արժեքներ են նրանց հետ բերել հայրենիք՝ շարունակելու իրենց կյանքը Հայաստանում։
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝ https://www.youtube.com/live/2Tc0SZrsWV4?si=Hyv7nYDP6jEUjBU4 :