Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «NextGen. սփյուռքի համայնքների երիտասարդ առաջնորդները»

06 Օգոստոսի 2025

Մեկնարկել են Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի երկրորդ օրվա «Կայուն և նպատակային ներգրավվածություն» խորագրի ներքո անցկացվող համաժամանակյա քննարկումները։

Մեկնարկային «NextGen. սփյուռքի համայնքների երիտասարդ առաջնորդները» խորագիրը կրող քննարկման շրջանակում բանախոսները անդրադարձել են սփյուռքի տարբեր համայնքներում ակտիվ երիտասարդների փորձին և նախաձեռնություններին, ինչպես նաև դրանց համատեքստում համահայկական միասնության ամրապնդման և սփյուռք-Հայաստան կապերի խորացման հնարավորություններին։

Քննարկման բանախոսներն էին Սփյուռքի երիտասարդ դեսպան Ֆրանսիայում, «G2IA» կազմակերպության նախագահ, «Apricot Labs»-ի համահիմնադիր Պեդրոս Ասթուրյանը, Սփյուռքի երիտասարդ դեսպան Ռուսաստանում, «Նոր Հայք» երիտասարդական ասոցիացիայի մեդիա բաժնի ղեկավար և կազմակերպչական խորհրդի անդամ Սյուզի Մինասարյանը, Սփյուռքի երիտասարդ դեսպան Ռուսաստանում, «ARMA» ասոցիացիայի համակարգող խորհրդի անդամ Աղասի Ակոբյանը, «AGBU YP Córdoba»-ի նախագահ, «Colectividad Armenia de Córdoba»-ի խորհրդի անդամ Մարտին Լիարտե Քեուշգերեանը և Սփյուռքի երիտասարդ դեսպան Գերմանիայում, «ARI»-ի խորհրդի անդամ և «HOKI»-ի համահիմնադիր Սառա Արթինը։

Քննարկումը վարել է Ֆրանսիայում Սփյուռքի գործերի հանձնակատար և «Diaspora Arménienne du Grand Est» կազմակերպության նախագահ, ինչպես նաև Ֆրանսիայի Գրանդ Էսթ երկրամասում գործող արդյունաբերական նախագծերի և ծրագրերի աքսելերատոր հանդիսացող «C2IME» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անդրե Ներսիեն։

Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝

https://www.youtube.com/live/vZGluk56VQA?si=TqQ9_o7Y8xIrMMzD:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office