Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Երիտասարդական քաղաքականության միջազգային փորձը»

06 Օգոստոսի 2025

Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի երկրորդ օրվա «Կայուն և նպատակային ներգրավվածություն» խորագրի ներքո իրականացվել է «Երիտասարդական քաղաքականության միջազգային փորձը» թեմայով քննարկում, որի շրջանակում բանախոսները ներկայացրել և համեմատել են տարբեր երկրների երիտասարդական քաղաքականությունների հաջողված մոդելները, միջազգային կառույցների մոտեցումները և Հայաստանի փորձը՝ երիտասարդների ներգրավման և մասնակցության հնարավորությունների ընդլայնման համատեքստում։

Քննարկման բանախոսներն էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ,ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը և Լեհական սփյուռքի և արտասահմանում բնակվող լեհերի հետ համագործակցության վարչության պետի տեղակալ Ռաֆալ Պեռլը:

Բանախոսությունը վարել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խորհրդական Արամ Ոսկանյանը։

Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝ https://www.youtube.com/live/aC81-EWUif0?si=XBrewMMcG04dLJtJ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office