Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Ինչպես ենք ներկայացված առցանց․ միջազգային ճանաչելիություն»

06 Օգոստոսի 2025

Շարունակվում են Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի երկրորդ օրվա՝ «Կայուն և նպատակային ներգրավվածություն» խորագրի ներքո անցկացվող համաժամանակյա քննարկումները։

«Ինչպես ենք ներկայացված առցանց․ միջազգային ճանաչելիություն» թեմայով քննարկման շրջանակում բանախոսները կիսվել են Հայաստանը և հայկական մշակույթը համաշխարհային լսարանին ներկայացնելու, առցանց հարթակներում մարտահրավերների բախվելու և համահայկական պատկերը միջազգային դաշտում ուժեղացնելու իրենց փորձով։

Բանախոսությունը վարել է Մեդիա ծրագրերի ղեկավար, պրոդյուսեր, «Մտքարան Academy» կրթամշակութային մեդիա նախագծի հեղինակ Արամո Հունանյանը։

Քննարկման բանախոսներն էին Մեդիա ծրագրերի ղեկավար, լրագրող, «Kolokolchik Yerevan» և «Voskey Yerevan» մեդիա ծրագրերի հեղինակ Դմիտրի Պետրոսյանցը, ինֆլյուենսեր, Lavash Life-ի հիմնադիր Արիս Մարդիրոսյանը և լուսանկարիչ, ինֆլյուենսեր Արևիկ Մարտիրոսյանը։

Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝ https://www.youtube.com/live/yKcrc6pSG28?si=H7thRgQd8UMtSsPz:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office