Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Երիտասարդների դերը գործարար միջավայրում»
06 Օգոստոսի 2025
Շարունակվում են Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի երկրորդ օրվա՝ «Կայուն և նպատակային ներգրավվածություն» խորագրի ներքո անցկացվող համաժամանակյա քննարկումները։
«Երիտասարդների դերը գործարար միջավայրում» խորագրով քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրել են իրենց հաջողության պատմությունները, անդրադարձել՝ արդի ձեռնարկատիրական մարտահրավերներին ու հնարավորություններին՝ խրախուսելով մասնակից երիտասարդներին իրենց գաղափարները վերածելու գործնական նախաձեռնությունների։
Քննարկման բանախոսներն էին «Ver Var» ժայռամագլցման մարզադահլիճի համահիմնադիր Գառնի Բարոնին, «Leafy Towers» հիդրոպոնիկ ուղղահայաց ֆերմայի հիմնադիր Րաֆֆի Խալոյանը, «Say Yes» մոդելային գործակալության հիմնադիր Դարիամ Ռկոյանը և «Winds of Armenia» առագաստանավային ակումբի հիմնադիր և տնօրեն, փաստաբան Արտաշես Դադայանը։
Բանախոսությունը վարել է «Big Projects» ընկերության համահիմնադիր, մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը։
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝ https://www.youtube.com/live/JJUByv9Muok?si=eNxcnWI1qCC_8yAS: