Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Հայկական ազդեցության ընդլայնումն աշխարհում․ երիտասարդության առանցքային դերը»
06 Օգոստոսի 2025
Օգոստոսի 6-ին, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի «Հայկական ազդեցության ընդլայնումն աշխարհում․ երիտասարդության առանցքային դերը» խորագրով պանելային քննարկման շրջանակում որպես հատուկ բանախոս հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP 17 կազմակերպման և անցկացման կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, որից հետո նիստի բանախոսների հետ միասին մասնակցել է պանելային քննարկմանը:
Պանելային քննարկման բանախոսները կիսվել են սեփական փորձով՝ ինչպես են տարբեր ոլորտներում ստեղծել, զարգացրել և իրականացրել հայկական ազդեցիկ նախաձեռնություններ, որոնք նպաստել են հայկական ներկայության ամրապնդմանը և ազդեցության ընդլայնմանը՝ Հայաստանում և արտերկրում:
Քննարկման բանախոսներն էին՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար, COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, AMAA հասարակական կազմակերպության Հայաստանի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը և երգչուհի, երգահան Ֆլորա Բիչախչյանը։
Քննարկումը վարել է «Safe YOU»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը։
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝ https://www.youtube.com/live/E-U5DiUihWA?si=l5kNrZcXGecFqPjj