Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Դիտանկյուն. հայկական սփյուռքի համայնքները»

07 Օգոստոսի 2025

Օգոստոսի 7-ի` Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի երրորդ օրվա, «Շարունակական ազդեցության պահպանում» խորագրի ներքո անցկացվել է «Դիտանկյուն. հայկական սփյուռքի համայնքները» թեմայով քննարկում։

Նիստի բանախոսներն էին Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչ Վահէ Թիլպեանը, Սփյուռքի երիտասարդ դեսպան Ռումինիայում, Ռումինիայի Հայ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամ և Ռումինիայի հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպության ծրագրերի ղեկավար Հրանտ Ջաղինյանը, «Հայ Հալէպ»-ի համահիմնադիր, հետազոտող, լուսանկարիչ, թվային արխիվագետ Հուրի Փիլիպպոսեանը և ՀԲԸՄ Ուրուգվայի կրթական հարցերով տնօրեն Խաւիէր Փոլադյանը։

Բանախոսները ներկայացրել են իրենց պատմությունները և անդրադարձ կատարել համայնքային գործունեության շրջանակներում հայկական ինքնության պահպանմանն ու զարգացմանը միտված հնարավորություններին։

Քննարկումը վարել է «Little Armenias»-ի հիմնադիր Ռուբեն Գուլաքսզեանը։

Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝

https://www.youtube.com/live/ao047WVCbgM?si=kgvDRluO_i8NEBum:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office