Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Նոր սերունդ․ իրական պատմություններ»
07 Օգոստոսի 2025
Օգոստոսի 7-ի, Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի երրորդ օրվա, «Շարունակական ազդեցության պահպանում» խորագրի ներքո անցկացվել է «Նոր սերունդ․ իրական պատմություններ» թեմայով ստենդափ ձևաչափով քննարկում:
Բանախոսները կիսվել են իրենց իրական պատմություններով, հաջողության և ձախողման փորձառություններով։
Քննարկման բանախոսներն էին «Ճարտար» ՀԿ-ի հիմնադիր Շանթ Շարոյանը, նկարչուհի, Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատակից Լուսինէ Թումանյանը, «Mariko» բրենդի հիմնադիր և դիզայներ Մարի Հայրապետյանը, տիեզերական ինժեներ, «Հայասաթ-1» արբանյակի ստեղծման թիմի անդամ, «Юра, мы справимся!» բլոգի հեղինակ Մարատ Հայրապետյանը ևհրեշտակ ներդրող, «Gen2B» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, ChatGpt-ի հայերեն տարբերակի` HyGpt-ի ստեղծող Արմեն Աթայանը։
Քննարկումը վարել է ռազմավարական խորհրդատու, «oqni» ՀԿ-ի գլխավոր գործառնական տնօրեն Հայկուհի Օրուջյանը։
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝ https://www.youtube.com/live/XSpVrawtGUI?si=iivHYUuMn04pycY9: