Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Արդի հայկական նարատիվները»
07 Օգոստոսի 2025
Շարունակվում են Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի երրորդ օրվա՝ «Շարունակական ազդեցության պահպանում» խորագրի ներքո անցկացվող տարբեր ձևաչափերի քննարկումներն ու բանախոսությունները։
«Արդի հայկական նարատիվները» թեմայով բանախոսության շրջանակում համաժողովի մասնակիցները ծանոթացել են Հայաստանում և սփյուռքում նարատիվների ձևավորման հիմնական գաղափարներին և միտումներին։
Բանախոսությունը վարել է քաղաքագետ, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը, որը ներկայացրել է այն հիմնարար գաղափարներն ու միտումները, որոնք ձևավորում են արդի հայկական նարատիվները՝ թե՛ Հայաստանի հանրային դիսկուրսում, թե՛ սփյուռքի համայնքային միջավայրում։
Բանախոսությանը հաջորդել է կլոր-սեղան ձևաչափով ինտերակտիվ քննարկում, որի նպատակն էր վերհանել, վերաիմաստավորել և համատեղ ձևակերպել այն նարատիվները, որոնք կարող են նպաստել համահայկական ինքնության համախմբմանը։
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝ https://www.youtube.com/live/rQ8qZjUndy4?si=PNVnQJGrmvYiljXG: