Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Արհեստական բանականության հնարավորություններն առօրյայում»
07 Օգոստոսի 2025
Շարունակվում են Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի երրորդ օրվա՝ «Շարունակական ազդեցության պահպանում» խորագրի ներքո անցկացվող համաժամանակյա քննարկումները։
«Արհեստական բանականության հնարավորություններն առօրյայում» խորագրով անգլերեն լեզվով բանախոսության բանախոսն էր մաթեմատիկական գիտությունների թեկնածու, մեքենայական ուսուցման հետազոտող, Սենթ Լուիսի համալսարանի դոցենտ Վահան Հուրոյանը։
Բանախոսության ընթացքում Հարոյանը ներկայացրել է, թե ինչպես է արհեստական բանականությունը (ԱԲ) փոխում մեր առօրյան և անդրադարձել՝ տեսական ըմբռնումներին և գործնական այն հնարավոր ուղղություններին, որոնք երիտասարդները կարող են կիրառել և ուղղորդել ԱԲ-ի զարգացումները։
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝ https://www.youtube.com/live/4Zk-gtsaFxA?si=LNQGn3DyV23CU9sX: