Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Սեփական ներուժի բացահայտումը և ինքնավստահ դառնալու ճանապարհը»
07 Օգոստոսի 2025
Համաժողովի երրորդ օրվա շրջանակում տեղի է ունեցել «Սեփական ներուժի բացահայտումը և ինքնավստահ դառնալու ճանապարհը» թեմայով ռուսերեն լեզվով բանախոսություն՝ հոգեբան, պրոֆեսիոնալ քոուչ, ինչպես նաև «5 PRISM» մասնագիտական քոուչինգի և հոգեբանության ակադեմիայի համահիմնադիր Յուրի Մուրադյանի մասնակցությամբ։
Բանախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել այն հարցին, թե ինչն է ձևավորում մարդու ինքնավստահությունը և ինչպես բացահայտել սեփական ներուժը։ Մասնակիցները բացահայտել են մի շարք զարմանալի ու հաճախ անտեսված գործոններ, որոնք մեծապես ազդում են մեր ինքնավստահության ձևավորման վրա։
Յուրի Մուրադյանը ներկայացրել է նորագույն գիտական մոտեցումներ՝ ներառյալ գենետիկայի, միկրոկենսաբանության, նեյրոհոգեբանության, կոգնիտիվ գիտությունների և նույնիսկ քվանտային ֆիզիկայի ոլորտներից՝ դրանք համադրելով ինքնաճանաչման և անձնային զարգացման գործնական գործիքների հետ։
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝ https://www.youtube.com/live/Z2hE9cQdJfE?si=1HyfZxH9mgFYOzWg: