Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Միջհամայնքային (C2C) համագործակցության նոր ձևաչափերը»

07 Օգոստոսի 2025

Օգոստոսի 7-ին, Ազգային երիտասարդական համաժողովի երրորդ օրվա շրջանակներում տեղի է ունեցել «Միջհամայնքային (C2C) համագործակցության նոր ձևաչափերը» թեմայով կլոր սեղան-քննարկում։

Քննարկման ընթացքում մասնակիցները վեր են հանել տարբեր համայնքների միջև արդյունավետ փոխգործակցության մեխանիզմները, փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև նորարարական ձևաչափերի կիրառման ուղիները՝ նպատակ ունենալով խթանել համայնքային զարգացումը և համախմբվածությունը։

Մասնակիցները համատեղ անդրադարձել են մի շարք արդիական և կարևոր հարցերի, այդ թվում՝

Ինչպե՞ս ճիշտ հաղորդակցվել համայնքի ավագ սերնդի ներկայացուցիչների հետ,

Ինչպե՞ս մոտիվացնել երիտասարդներին համայնքում ակտիվ գործունեություն իրականացնելու համար,

Համայնք–Համայնք՝ ինչպես կազմակերպել համագործակցությունը տարբեր երկրներում և տարածաշրջաններում գործող համայնքների միջև։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office