«Քայլ դեպի տուն» ծրագրի 5-րդ փուլը
14 Օգոստոսի 2025
Եվս մի խումբ պատանիներ ավարտեցին իրենց 13-օրյա շրջագայությունը Հայաստանում։
Այս անգամ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի 5-րդ փուլին մասնակցեցին 106 պատանի՝ 11 երկրներից։
Ծրագրի շրջանակում արդեն իրականացվել է 5 փուլ, որոնց ընթացքում ավելի քան 500 պատանի մասնակցել է «Քայլ դեպի տուն» ծրագրին՝ իրենց հետ տանելով վառ տպավորություններ, անկրկնելի հիշողություններ և նոր ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից։
Հիշեցնենք, որ «Քայլ դեպի տուն» ծրագրի վերջին՝ 6-րդ փուլը, կկայանա օգոստոսի 15-ից 27-ը։