Ավարտվել է ՀՀ պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի 2024-2025 թթ․ շրջափուլը

01 Սեպտեմբերի 2025

Ավարտվել է ՀՀ պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի 2024-2025 թթ․ շրջափուլը:

Ծրագրի հինգերորդ շրջափուլին մասնակիցել են 10 երկրից ժամանած շուրջ 4 տասնյակ մասնագետեր, ովքեր մեկ տարի շարունակ աշխատել են ՀՀ պետական կառավարման համակարգի 18 գերատեսչություններում՝ ներդնելով իրենց մասնագիտական հմտություններն ու փորձառությունը։

Ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը, ինչպես նաև «Կերոն» հիմնադրամի և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Գրասենայկի ղեկավարը, ծրագրի համակարգող Աննա Մհերյանը, ինչպես նաև ծրագրի շրջանավարտները: Նրանք անդրադարձել են ծրագրի ընձեռած հնարավորություններին, մարտահրավերիներին և դժվարություններին, որոնց բախվել են իրենց մեկամյա աշխատանքային գործունեության ընթացքում:

Հիշեցնենք, որ «իԳործ» ծրագրի 2025-2026թթ․ շրջափուլը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office