«Հայրենադարձության շաբաթ 2025» - «Հայրենադարձության արդի հիմնահարցեր»
08 Սեպտեմբերի 2025
Սեպտեմբերի 8-ին մեկարկել է «Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարքը՝ «Հայրենադարձության արդի հիմնահարցեր» թեմայով կլոր-սեղան քննարկմամբ, որի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է Գրասենյակի ու Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ծրագրերն ու նախաձեռնությունները։
Քննարկմանը մասնակցել են նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և հայրենադարձներ։
Քննարկման ընթացքում ներկայացվել են.
- գործընկեր կառույցների կողմից իրականացվող հայրենադարձներին ուղղված ծրագրերն ու միջոցառումները,
- հայրենադարձների ինտեգրման հետ կապված հիմնահարցերը,
- առաջարկներ՝ հետագա համագործակցության և ծրագրերի կատարելագործման ուղղությամբ։
Հիշեցնում ենք, որ «Հայրենադարձության շաբաթ»-ը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 12-ը՝ ներառելով կրթական, մշակութային և ճանաչողական բազմազան նախաձեռնություններ։