«Հայրենադարձության շաբաթ 2025» - Գյումրիի

09 Սեպտեմբերի 2025

Սեպտեմբերի 9-ին «Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարքի շրջանակներում ՌԴ-ից, Սիրիայից, Իրանից, Լիբանանից, Կանադայից, Գերմանիայից և Ղազախստանից 25 հայրենադարձներ մասնակցել են պատմաճանաչողական շրջայցի Շիրակի մարզում։

Մասնակիցներն այցելել են Հառիճի և Մարմաշենի միջնադարյան վանական համալիրներ, Հառիճի Թրբանճեան ընծայարան (ավագ դպրոց), որտեղ ծանոթացել են ուսումնական պայմաններին։

Հայրենադարձները շրջել են նաև Գյումրիի պատմական կենտրոնում և այցելել Հովհաննես Շիրազի տուն-թանգարան։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office