«Հայրենադարձության շաբաթ 2025» - «Ձեռնարկատիրություն. ինչ պետք է իմանալ»

09 Սեպտեմբերի 2025

Սեպտեմբերի 9-ին, «Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարքի շրջանակում անցկացվել է «Ձեռնարկատիրություն. ինչ պետք է իմանալ» թեմայով վարպետության դաս։

Դասը վարել է ֆինանսական խորհրդատու, բիզնեսի աճի ռազմավար և հայրենադարձ Մարտիրոս Փալազեանը։

Մասնակիցները ծանոթացել են ձեռնարկատիրական մտածողության առանձնահատկություններին, բիզնես հիմնելու հաջողության նախադրյալներին և ձեռնարկատիրության համար անհրաժեշտ հմտություններին։

Դասին մասնակցել են մոտ երկու տասնյակ հայրենադարձներ՝ Քուվեյթից, Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից և Ուկրաինայից։ Նրանք կիսվել են ձեռներեցությամբ զբաղվելու իրենց փորձով և ներկայացրել բիզնես գաղափարներ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office