«Հայրենադարձության շաբաթ 2025» - շախմատի սիրողական մրցաշար
10 Սեպտեմբերի 2025
Սեպտեմբերի 10-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, «Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարքի շրջանակում, անցկացվել է դպրոցահասակ երեխաների շախմատի մրցաշար։
Մրցաշարին մասնակցել են ավելի քան երեք տասնյակ երեխա 7 երկրից՝ Ռուսաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Սիրիայից, Մեծ Բրիտանիայից, Իրաքից և Ղազախստանից։ Մրցակցությունը կազմակերպվել էր շվեյցարական կարգով՝ 16 զույգով։
Բոլոր մասնակիցները ստացեք են մրցաշարի մասնակցության պատվոգիր , իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաները պարգևատրվել են մեդալներով։