Զարեհ Սինանյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին
16 Սեպտեմբերի 2025
Սեպտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Օսկար Թաթոսյանին և գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին, ընդգծելով տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակման շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորությունը։
Զարեհ Սինանյանն իր խոսքում բարձր է գնահատել կնքված համաձայնագրերի և ապաշրջափակման գործընթացի արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունները՝ մասնավորապես Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացման համատեքստում:
Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-ում հայ համայնքին և Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: