Զարեհ Սինանյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ
16 Սեպտեմբերի 2025
Սեպտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ։
Ողջունելով քաղաքապետին, գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել Գլենդելի քաղաքապետարանի արդյունավետ աշխատանքն ի նպաստ հայ համայնքի, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Գլենդել–Կապան, Գլենդել -Գյումրի քույր քաղաքների փոխգործակցությանը, համատեղ առաջիկա ծրագրերին, ինչպես նաև Գլենդելի հայ համայնքին և Հայաստան-սփյուռք գործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: