«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի Հայաստանյան փուլի չորրորդ օրը մեկնարկել է «Համայնքային գործունեության հարցերի շուրջ» թեմայով աշխատաժողովով
26 Սեպտեմբերի 2025
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի Հայաստանյան փուլի չորրորդ օրը մեկնարկել է «Համայնքային գործունեության հարցերի շուրջ» թեմայով աշխատաժողովով։ Այն վարել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համայնքային աշխատանքները համակարգող աշխատակիցները, որոնցից մի քանիսը ծրագրի նախորդ շրջափուլերի շրջանավարտներ են։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին համայնքային աշխատանքի մարտահրավերները, հնարավորությունները և դրանց հաղթահարման ուղիները։
Օրվա երկրորդ հատվածում երիտասարդ դեսպանները այցելել են «M.A.M» կրթական շարժման հիմնադրամ, որտեղ հանդիպել են շարժման հիմնադիրներ Մարինա և Մելինե Ղազարյանների հետ։ Քննարկման թեման էր «Հայոց լեզվի առցանց ուսուցման հնարավորությունները սփյուռքահայերի համար»։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սփյուռքահայերի համար հայոց լեզվի առցանց ուսուցման հնարավորությունները:
Հիշեցնենք, որ ծրագրի Հայաստանյան փուլը կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը։