ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հինգերորդ օրը մեկնարկել է «Իմ համայնքը» խորագրով քննարկմամբ

29 Սեպտեմբերի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հինգերորդ օրը մեկնարկել է «Իմ համայնքը» խորագրով քննարկմամբ։ Աշխատաժողովի ընթացքում ծրագրի մասնակիցները հատուկ պերզենտացիաներով ներկայացրել են իրենց համայնքները՝ անդրադառնալով համայնքային աշխատանքի փորձին, ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին։

Օրվա երկրորդ կեսին երիտասարդ դեսպաններն այցելել են ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել են Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանին։ Հանդիպումների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են խորհրդարանական կառավարման սկզբունքները, հանձնաժողովների գործունեության առանձնահատկությունները և այդ գործընթացներում երիտասարդների ու սփյուռքի ներգրավվածության հնարավորությունները։

Օրն ավարտվել է Ազգային պարերով։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office