«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները հանգստյան օրերին մեկնել են Լոռու մարզ
29 Սեպտեմբերի 2025
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները հանգստյան օրերին մեկնել են Լոռու մարզ։ Երիտասարդ դեսպաններն այցելել են Հայաստանի պատմական և մշակութային կարևորագույն հուշարձաններ՝ Հաղպատի, Սանահինի և Ախթալայի վանական համալիրներ և Սևանավանք։
Մասնակիցները Լոռիում այցելել են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն, շրջել տարածքում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք ուղղված են մարզերի երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնմանը։
Այցի շրջանակներում երիտասարդ դեսպանները հանդիպել են նաև «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի սաներին և մասնակցել ազգային պարերի վարպետության դասին։