«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում շարունակվում են կրթական և ճանաչողական միջոցառումները

30 Սեպտեմբերի 2025

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում շարունակվում են կրթական և ճանաչողական միջոցառումները, որոնք նպատակ ունեն զարգացնել երիտասարդների հմտությունները և խթանել նրանց ներգրավվածությունը Հայաստանի զարգացման գործընթացներում։

Ծրագրի մասնակիցները հնարավորություն են ունեցել լսելու Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, բիզնես թրեյներ և խորհրդատու Սերգեյ Թանթուշյանի «Համոզիչ հաղորդակցություն. ինչպե՞ս համոզել մյուսներին՝ ճանաչելով ինքդ քեզ» թեմայով դասախոսությունը։ Դասախոսության ընթացքում ներկայացվել են արդյունավետ հաղորդակցության գործիքներ, ինքնաճանաչման և առաջնորդական հմտությունների զարգացման մեթոդներ։

Երիտասարդ դեսպանները նաև հանդիպել են «reArmenia» հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանին։ «reArmenia՝ Հայաստանի հետ համագործակցության առաջին քայլը» թեմայով հանդիպման ընթացքում ներկայացվել են հարթակի գործունեությունը, ծրագրերը և սփյուռքի ներգրավման հնարավորությունները։

Օրվա ավարտին երիտասարդ դեսպաններն այցելել են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն, որտեղ ծանոթացել են կենտրոնի գործունեությանը և զինվորների վերականգնողական ծրագրերին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office