Զարեհ Սինանյանը մասնակցել է «Սարյանի աստիճաններ» նախագծի հանդիսավոր բացման արարողությանը
30 Սեպտեմբերի 2025
Սեպտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Սարյանի աստիճաններ» նախագծի հանդիսավոր բացման արարողությանը։
«Սարյանի աստիճաններ» նախագիծը կյանքի է կոչվել «Մանե Թայլս» ընկերության նախաձեռնությամբ՝ «Կերոն» հիմնադրամի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության աջակցությամբ։ Նախագծի շրջանակում բարեկարգվել և նոր կյանք է ստացել Սարյանի անվան փողոցից դեպի Հայաստանի կոմպոզիտորների միություն տանող աստիճաններն ու հարակից տարածքը։
Աշխատանքների արդյունքում ստեղծվել է բացառիկ խճանկար․ 1620 ամբողջությամբ ձեռքով պատրաստված կավե սալիկներով վերարտադրվել է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավը՝ որպես քաղաքի մշակութային ժառանգության հարստացում։