«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը շարունակվում է

01 Հոկրեմբերի 2025

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները հայրենիքում գտնվելու վերջին օրերի ընթացքում հնարավորություն են ունեցել ևս մեկ անգամ հանդիպելու Երիտասարդ առաջնորդների դպրոցի հիմնադիր-տնօրեն (2006-2016), Երևանի պետական համալսարանի ռազմավարական հաղորդակցության մագիստրոսական ծրագրի ղեկավար Արտակ Շաքարյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ապագա նախաձեռնությունները։

Օրվա երկրորդ կեսին երիտասարդ դեսպանները մասնակցել են «Կառավարում, որոշումների կայացում» թեմայով դասախոսության, որը վարել է Անդրե Վարդան-Պօղոսեանը։ Դասախոսության ընթացքում ներկայացվել են կառավարման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև բարդ ու անորոշ իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու մեթոդները։

Օրվա ավարտին ծրագրի մասնակիցներն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ և Սարյանի տուն-թանգարան՝ ծանոթանալու հայկական և համաշխարհային մշակութային արժեքներին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office