Երիտասարդ դեսպանները հանդիպում են ունեցել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ
02 Հոկրեմբերի 2025
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը շարունակվում է։ Ծրագրի շրջանակում երիտասարդ դեսպանները հանդիպում են ունեցել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։
Զարեհ Սինանյանը ողջունել է երիտասարդների մղումը դեպի Հայաստան, կարևորել նրանց դերը սփյուռքի համայնքներում, արժևորել նրանց կատարած աշխատանքը և հույս հայտնել, որ ծրագրի արդյունքում նրանք կդառնան ավելի արդյունավետ գործընկերներ ինչպես Գրասենյակի, այնպես էլ իրենց համայնքների համար։
Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է Գրասենյակի գործունեությունը, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ընդգծել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման և այդ գործընթացում երիտասարդների ներգրավվածության կարևորությունը։ Քննարկման ընթացքում Զարեհ Սինանյանը պատասխանել է երիտասարդներին հուզող հարցերին։
Ծրագրի մասնակիցները հատուկ գաստրո-տուր են ունեցել նաև «Երևան պանդոկ գետափին» ռեստորանում, որտեղ պատրաստել են հայկական խոհանոցի տարբեր ուտեստներ և ծանոթացել հայկական խոհարարական ավանդույթներին։