Սփյուռքի երիտասարդ դեսպաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Եռաբլուր և Մատենադարան

03 Հոկրեմբերի 2025

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին, որից հետո շրջել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Երիտասարդ դեսպանները նաև այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։

Օրվա երկրորդ կեսին երիտասարդներն այցելել են Մատենադարան, ծանոթացել հայ ձեռագիր ժառանգության հարուստ պատմությանը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office