«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի վերջին օրերը Հայաստանում

06 Հոկրեմբերի 2025

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի Հայաստանյան փուլի ավարտին մասնակիցները հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական գործառնությունների համակարգման վարչություն պետի պաշտոնակատար Նինա Օհանյանի հետ։

Օրվա երկրորդ կեսին մասնակիցներն այցելել են Ինժեներական քաղաք, շրջել են տարածքում, ինչպես նաև հանդիպել են Engineering City, National Instruments, Cifora, UATE, Eqwefy, AICA, Armath ստարտափ ծրագրերի հիմնադիրների հետ։

Հանդիպումը կազմակերպվել էր նախորդ տարվա Ֆրանսիայի «Սփյուռքի երիտասարդ դեսպան», G2iA-ի (Armenian International Interprofessional Group) նախագահ Պետրոս Ասթուրյանի հետ համագործակցությամբ։ Քննարկումների ընթացքում շեշտվել են նորարարական գաղափարների իրականացման ուղիները, ձեռնարկատիրական մտածողության ձևավորման կարևորությունը, ինչպես նաև սփյուռքահայ երիտասարդների ներգրավման հնարավորությունները Հայաստանի ստարտափ էկոհամակարգում։

Ծրագրի շրջանակում դեսպանները մասնակցել են նաև Արամ Ոսկանյանի «Ժամանակակից մեդիա գործիքակազմ» թեմայով դասախոսությանը, որի ընթացքում ներկայացվել են մեդիայի կիրառման արդի հնարավորություններն ու անհրաժեշտ գործնական հմտությունները։

Օրը եզրափակվել է տարազներով լուսանկարահանումով։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office