Զարեհ Սինանյանն ընդունել է Իտալիայում Սփյուռքի գործերի հանձնակատար Սարո Խոդավերդիին
13 Հոկրեմբերի 2025
Հոկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Իտալիայում Սփյուռքի գործերի հանձնակատար Սարո Խոդավերդիին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իտալիայի հայ համայնքի առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև համայնքային կյանքի ակտիվացման և սփյուռքահայ կառույցների միջև համագործակցության խորացման հեռանկարները։
Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Սարո Խոդավերդիի գործունեությունը՝ ուղղված համայնքային կապերի ամրապնդմանը և Հայաստան-սփյուռք համագործակցության զարգացմանը՝ ընդգծելով նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը։