ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին

17 Հոկրեմբերի 2025

Հոկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ ուսումնասիրությունների իրականացման հնարավորությունները։

Զարեհ Սինանյանը կարևորել է Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը փոխայցերի և համատեղ նախաձեռնությունների միջոցով։

Քննարկվել են նաև Քուվեյթում գործող հայ համայնքի գործունեությանը և համագործակցության նոր ուղղությունների բացմանը վերաբերող հարցեր։

Դեսպան Ալ-Օրայֆանին բարձր է գնահատել Քուվեյթում հայ համայնքի և ՀՀ դեսպանության արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ իր գործունեության ընթացքում կձգտի առավել զարգացնել Հայաստան-Քուվեյթ գործընկերությունը և նոր ծրագրերի հիմք ստեղծել։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office