Գլխավոր հանձնակատարի այցը Գյումրու «Տիրամայր Հայաստանի երիտասարդական կենտրոն»

24 Հոկրեմբերի 2025

Հոկտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Գյումրու «Տիրամայր Հայաստանի երիտասարդական կենտրոն»-ի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին նաև տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարերարներ:

«Տիրամայր Հայաստանի երիտասարդական կենտրոն»-ը նպատակ ունի խթանելու երիտասարդների կրթական, մշակութային և սոցիալական զարգացումը։ Կենտրոնում իրականացվում են տարաբնույթ ծրագրեր, որոնք միտված են երիտասարդների կարողությունների զարգացմանը, ստեղծագործական փորձի փոխանակմանը և մասնագիտական հմտությունների ձևավորմանը։ Կենտրոնում գործում է նաև արհեստի դպրոց։

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել կենտրոնի նորակառույց շենքում, ծանոթացել պայմաններին և կենտրոնի գործունեությանը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office